Անհայտ բարերարը բնակարան է նվիրել Գյումրու անօթևան ընտանիքի

PanARMENIAN.Net - Նախորդ ամիս www.shirakcentre.org և հայաստանյան մի շարք առաջատար կայքերում «Գյումրիում աղքատ ընտանիքները նույնիսկ տնակում են վարձով ապրում» տեսանյութի հրապարակումից հետո կազմակերպության աշխատակիցների հետ են կապվել մի շարք բարերարներ և հայտնել իրենց ցանկությունը օգնելու այդ ընտանիքին: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են «Շիրակ կենտրոն» -ից:

Իսկ նախորդ շաբաթ հերթական անհայտ բարերարը երեք մանկահասակ երեխաների միայնակ մայր, տնակում վարձով բնակվող Գոհար Հովհաննիսյանի ընտանիքին նվիրաբերել է նորակառույց և հարմարավետ մեկ սենյականոց բնակարան: Այս ընտանիքի անդամներին մեկ այլ բարերար անցած շաբաթ ապահովվել էր հագուստով:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---