Ռոբերտ Մուդ. Սիրիական հակամարտության կողմերը խաղաղ լուծումը փնտրելու պատրաստակամություն չեն ցուցաբերում

Ռոբերտ Մուդ. Սիրիական հակամարտության կողմերը խաղաղ լուծումը փնտրելու պատրաստակամություն չեն ցուցաբերում

PanARMENIAN.Net - Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդների առաքելության ղեկավար, գեներալ-մայոր Ռոբերտ Մուդը հայտնել է, որ հակամարտության կողմերից ոչ մեկը խաղաղ լուծումը փնտրելու պատրաստակամություն չի ցուցաբերում:

Ինչպես հաղորդում է BBC ռուսական ծառայությունը, նրա խոսքով, վերջին 10 օրերին բախումները հաճախացել են, ինչը կառավարական ուժերի և ապստամբների նոր կորուստների է հանգեցրել: Նրանք զգալիորեն վտանգում են նաև ՄԱԿ-ի դիտորդների կյանքը:

Մուդը նշել է, որ կողմերը ձգտում են նոր, իրենց համար շահավետ դիրք գրավել: Այս 10 օրվա ընթացքում, Մուդի խոսքով, բռնության ակտերի թիվն աճել է երկու կողմերի ակտիվ մասնակցության արդյունքում, որոնք ծանր կորուստներ են կրում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---