Ֆրանսիացի սենատորը մտադիր է պաշտպանել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը այդ պատմական փաստի ժխտումից![]() 15 հունիսի 2012 - 20:27 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի ներկայացուցիչ, սոցիալիստ Ֆիլիպ Կալտենբախի հետ: Հանդիպմանը Կալտենբախը հաստատել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը այդ պատմական փաստի ժխտումից պաշտպանելու իր մտադրությունը: Նա ընդգծել է, որ նորընտիր նախագահը նույնպես ժխտումն անընդունելի է համարում և մոտ ժամանակներս ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող համապատասխան օրինագիծ կմշակվի: «Մեր հանրապետության տարածքում ժխտում չպետք է լինի»,- ընդգծել է Կալտենբախը: Սենատորը հայտնել է նաև, որ ինքն ու իր գործընկերները այս տարվա նոյեմբերին հաճույքով կընդունեն իրենց պաշտոնակիցներին Հայաստան – Ֆրանսիա բարեկամության խմբից: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը փետրվարի 28-ի նիստում ոչ սահմանադրական է ճանաչել այդ օրինագիծը և իր որոշումը հիմնավորել է նրանով, որ օրենքը «հակասում է Ֆրանսիայի Սահմանադրության 33-րդ հոդվածին խոսքի ազատության մասին»: Նիկոլյա Սարկոզին նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր, որ իր ընտրվելու դեպքում օրինագծի նոր տեքստը կներկայացվի արդեն հունիսին: Ֆրանսիայի ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլլանդը նույնպես խոստացել է նպաստել օրինագծի ընդունմանը:
![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |