Հայաստանի նախկին կառավարության կազմը կհամալրեն Գագիկ Բեգլարյանը, Դերենիկ Դումանյանը և Արտեմ Սարգսյանը15 հունիսի 2012 - 21:58 AMT PanARMENIAN.Net - Ուրբաթ օրը տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Խորհրդի և Գործադիր մարմնի նիստը` ՀՀ նախագահ և կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի նախագահությամբ: Ինչպես լրագրողներին է հաղորդել Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, նիստում քննարկվել է նոր կառավարության կազմում ՀՀԿ-ից նախարարների նշանակման հարցը: Շարմազանովի խոսքով` ընդունվել է որոշում այն մասին, որ իշխող կուսակցությունից բոլոր նախկին նախարարները կշարունակեն կատարել իրենց պարտականությունները: Նոր կառավարության մեջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության չմտնելուց հետո ազատված նախարարական պաշտոններին նշանակվել են Գագիկ Բեգլարյանը` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնին, Դերենիկ Դումանյանը` ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնին, Արտյոմ Ասատրյանը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնին: Ինչ վերաբերում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնին, Շարմազանովը չի նշել նրա անունը` հաղորդելով միայն, որ նա լինելու է անկուսակցական, և նրա անունը կհրապարակվի կառավարության նիստում: Ընդ որում լրագրողների հարցին այն մասին, թե որքանով է հավաստի այն տեղեկատվությունը, որ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար կլինի Հրաչյա Ռոստոմյանը (ներկայիս Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար), Շարմազանովը նշել է, որ չի բացառում նման հնարավորությունը: ՀՀ ԱԺ փոխխոսնակը հաղորդել է նաև, որ, հավանաբար, հունիսի 20-ից 22-ն ընկած ժամանակահատվածում կառավարությունը խորհրդարանին կներկայացնի իր նոր ծրագիրը: Ինչ վերաբերում է Սամվել Նիկոյանին, որի մասին ՀՀԿ-ում խոսվում էր, թե նա կզբաղեցնի նախարարական պորտֆելներից մեկը, ապա, Շարմազանովի խոսքով, նա կշարունակի իր աշխատանքը օրենսդիր իշխանությունում: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |