«168 Ժամ». Հրաժարական ներկայացրած ԲՀԿ–ականները ակնարկել են կուսակցությունից դուրս գալու պատրաստակամության մասին16 հունիսի 2012 - 11:14 AMT PanARMENIAN.Net - «168 Ժամ» թերթը գրում է, որ իրենց տեղեկություններով հրաժարական ներկայացրած ԲՀԿ–ական նախարարները Սերժ Սարգսյանի հետ վերջերս կայացած առանձնազրույցի ժամանակ նրան ակնարկել են, թե պատրաստ են դուրս գալ կուսակցությունից, եթե նախագահի կողմից հրահանգ լինի։ «Նույն տեղեկությունների համաձայն` կոալիցային չմիանալու մասին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետու կուսակցության գործարար պատգամավորները նույնպես միջնորդավորված ձևով ակնարկել են, թե անհրաժեշտության դեպքում պատրաստ են հեռանալ ԲՀԿ–ից։ ԲՀԿ–ական գործարարները մտավախություն ունեն, որ կարող են խնդիրներ ունենալ իրենց բիզնեսի հետ կապված։ Սակայն, ըստ նույն աղբյուրների, Ս. Սարգսյանը նրանց թույլ չի տվել հեռանալ կուսակցությունից` խոստանալով, որ նրանց բիզնեսի նկատմամբ ոտնձգություններ չեն լինի։ Իշխանական կուլիսներում խոսակցություններ են շրջանառվում, թե նախագահն առայժմ չի ցանկանում թուլացնել ԲՀԿ–ն և նախագահական ընտրություններին ընդառաջ վատ հարաբերություններ ունենալ Գ. Ծառուկյանի հետ։ Նա թե´ ԲՀԿ–ական նախկին նախարարներին, թե´ գործարար պատգամավորներին, հրահանգել է մնալ ԲՀԿ–ում և սպասել մինչև նախագահական ընտրություններին»,–գրում է թերթը։ Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |