«ՀԺ».Կհամապատասխանե՞ն արդյուք Դերենիկ Դումանյանի խոսքն ու գործը առողջապահության նախարարի պաշտոնում![]() 16 հունիսի 2012 - 11:34 AMT PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ եթե Սերժ Սարգսյանը մտադրությունը չփոխի և Երևանի պետական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանին նշանակի ՀՀ առողջապահության նախարար, ապա վերջինս կհամալիրի նոր կառավարության կազմը։ «Վերջին երեք ամիսներին Դումանյանը մի քանի անգամ հերքել է իր` առողջապահության նախարար նշանակվելու մասին լուրերը։ Ընդամենը երկու ամիս առաջ Դումանյանն իր նախարար նշանակվելու մասին կայքերից մեկին ասել էր. «Ես վերջերս եմ նշանակվել ռեկտորի պաշտոնին, և դա ինձ դուր է գալիս, ես մտադրություն չունեմ նախարար դառնալու և նախընտրում եմ մնալ որպես ռեկտոր»։ Բացառված չէ, որ Դերենիկ Դումանյանին նախարար նշանակելու հիմնական շարժառիթը հենց նրա այդ հատկությունն է, որ անկաշկանդ, առանց քաշվելու և դեմքի լուրջ արտահայտությամբ մի բան ասում է, բայց անում հակառակը»,–գրում է թերթը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |