«Հրապարակ». «Կենտրոնում» տնօրենից բացի այլ կադրային փոփոխություններ կլինե՞ն

«Հրապարակ». «Կենտրոնում» տնօրենից բացի այլ կադրային փոփոխություններ կլինե՞ն

PanARMENIAN.Net - «Հրապարակ» թերթը գրում է, որ մեկ շաբաթ առաջ աշխատանքից ազատված «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրեն Սերգեյ Ադումյանի ազատման հրամանը երեկ պաշտոնապես ներկայացվել է հեռուստաընկերության աշխատակազմին։

«Ըստ «Կենտրոնի» աշխատակիցների, ազատման պատճառը բազում դժգոհություններն են եղել վերջինիս աշխատանքից, այդ թվում ` ֆինանսատնտեսական չարաշահումների հետ կապված մեղադրանքները, որոնք աշխատակազմից ոմանք ներկայացրել են Գագիկ Ծառուկյանին, և վերջինս էլ կտրուկ որոշում է կայացրել։ Նրան փոխարինող առայժմ չի նշանակվել։ «Բոլորն իրենց գործն անում են»,–բացատրեցին հեռուստաընկերությունից։ Այստեղ ոմանք հույս ունեն, որ Ադումյանը միայնակ չի հեռանալու` իր հետ այլ անձաց էլ է տանելու»,–գրում է թերթը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---