Իտալիայում լույս է տեսել իտալացի լեռնագնացի «Արարատ` Նոյան տապանի հետքերով» գիրքը16 հունիսի 2012 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 14-ին Իտալիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Իտալական աշխարհագրական ընկերությունը կազմակերպել է իտալացի լեռնագնաց Տիտո Դե Լուկայի «Արարատ` Նոյան տապանի հետքերով» գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին ելույթ են ունեցել Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը, Իտալական աշխարհագրական ընկերության նախագահ Ֆրանկո Սալվատորին, գրքի հեղինակ Տիտո Դե Լուկան, Հռոմի Ռոմա-3 և Պիզայի համալսարանների գիտնականները: Իր ելույթում դեսպան Կարապետյանը մասնավորապես նշել է, որ այս ձեռնարկը նվիրված է բացառիկ հետաքրքություն ներկայացնող մի թեմայի, որը մեծ նշանակություն ունի ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության համար: Դեսպան Կարապետյանը շեշտել է, որ շատերը գիտեն Նոյան տապանի բիբլիական պատմությունը, որը համաշխարհային ջրհեղեղից հետո իր հանգրվանը գտավ Արարատ լեռան վրա: Սակայն քչերին է հայտնի, որ Արարատը գտնվում է պատմական Հայաստանի սրտում, որ բիբլիական սարի փեշին փռված Արարատյան դաշտավայրը դարձավ Նոյի տունը, իսկ Հայաստանը՝ նրա հայրենիքը: Դեսպանը նաև հավելել է, որ այս միջոցառումը առավել կարևորություն է ձեռք բերում հատկապես այսօր, երբ պատմությունը խեղաթյուրելու և հայկական մշակույթի տարրերը գողանալու ու որպես սեփական դրանք ներկայացնելու քաղաքականությունը Հայաստանի որոշ հարևանների կողմից ընդունել է առավել ագրեսիվ բնույթ: Նա համոզմունք է հայտնել, որ նման միջոցառումները նպաստում են հայկական քաղաքակրթության մասին տեղեկությունների հանրայնացմանը` հանդիսանալով ամենալավ միջոց հետագա պատմական շահարկումները թույլ չտալու համար: Միջոցառմանը, որը տեղի է ունեցել Հռոմի կենտրոնում գտնվող Իտալական աշխարհագրական ընկերության պատմական նստվայր հանդիսացող Վիլլա Չելիմոնտանայում, մասնակցել են Իտալիայում հավատարմագրված դիվանագետներ, մշակույթի և գիտական շրջանակների, իտալական մամուլի, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |