Փոխվարչապետը Արմավիրում քննարկել է ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ![]() 16 հունիսի 2012 - 12:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Արմավիրի մարզպետարանում, որին մասնակցել են մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, մարզի Ջրառ և Ջրօգտագործող ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարներ: Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, քննարկվել են մարզում ոռոգման հետ կապված ընթացիկ իրավիճակին առնչվող հարցեր: Նշվել է, որ մարզի մի շարք ՋՕ ընկերությունների սպասարկման տարածքներում գյուղացիական տնտեսություններին ոռոգման անհրաժեշտ ջրաքանակով ապահովելու հետ կապված որոշակի խնդիրներ են առաջացել: ՋՕԸ ղեկավարներին հանձնարարվել է այլընտրանքային լուծումներ առաջարկել` ջրամատակարարման առումով խնդիրներ ունեցող տարածքներ ջուր հասցնելու վերաբերյալ: Ա. Գևորգյանը հորդորել է առավել կազմակերպված աշխատանքներ իրականացնել` գյուղացիական տնտեսություններին անհրաժեշտ ջրաքանակով ապահովելու համար: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |