Երևանում բացվել է ճապոնացի մշակութային գործիչ Դայսակու Իկեդայի լուսանկարների ցուցահանդեսը![]() 16 հունիսի 2012 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 15-ին ՀՀ նկարիչների միությունում բացվել է ճապոնացի անվանի փիլիսոփա, գրող, կրթական-մշակութային և հասարակական գործիչ Դայսակու Իկեդայի ֆոտոլուսանկարների անհատական ցուցահանդեսը: Դայսակու Իկեդայի ստեղծագործական ժառանգությունը բազմազան է` բանաստեղծություններ, պոեմներ, էսսեներ, ճանապարհորդությունների մասին ակնարկներ, փիլիսոփայական աշխատություններ: Գրական ձիրքից բացի նա տիրապետում է լուսանկարչի շնորհին ևս, հավերժացնելով Երկիր մոլորակի գեղեցկությունը: Հայ- ճապոնական մշակութային կապերի զարգացման գործում ունեցած ավանդի համար` Դայսակու Իկեդան պարգևատևվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը: Դայսակու Իկեդան ծնվել է 1928 թվականին Տոկիոյում: Ֆուձի ինստիտուտն ավարտելուց հետո 1947 թվականին ընդունել է բուդդայականության ուսմունքը և 1960 թվականին դարձել` ճապոնական «Սոկա Գակկայ ինտերնեյշնլ» միջազգային բուդդայական ասոցիացիայի նախագահ: 1983 թվականին մարդասիրական գործունեության համար արժանացել է Միացյալ ազգերի կազմակերպության Խաղաղության մրցանակի դափնեկրի կոչմանը: Դայսակու Իկեդան աշխարհի 200 համալսարանների պատվավոր դոկտոր-պրոֆեսոր է: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |