ԵԽԽՎ զեկուցողը գնահատման այցով կլինի Թուրքիայում հունիսի 18-21-ը![]() 16 հունիսի 2012 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկուցող Ժոզետտ Դյուրյեն գնահատման այցով կլինի Թուրքիայում հունիսի 18-21-ը, նա կայցելի Անկարա և Ստամբուլ Թուրքիայի հետ հետմոնիտորինգային երկխոսության շրջանակներում, հայտնում է ԵԽԽՎ մամլո ծառայությունը: Նախատեսվում են Դյուրյեի հանդիպումները Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, ԱԳ, արդարադատության նախարարների հետ: Դյուրյեն կայցելի նաև Սիլիվրի բանտը Ստամբուլի արվարձանում, որտեղ կալանքի տակ են 3 պատգամավորներ, լրագրողներ ու գիտնականներ: Հետմոնիտորինգը ԵԽԽՎ ղեկավար մարմինների կողմից ԵՄ առջև ստանձնած պարտավորությունների կատարման հսկման ավելի մեղմ միջոց է և նախատեսված է այն երկրների համար, որոնք ԵԽԽՎ մոնիտորինգի տակ չեն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |