Գյումրի–Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով երկու հոգի տեղափոխվել են հիվանդանոց

Գյումրի–Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով երկու հոգի տեղափոխվել են հիվանդանոց

PanARMENIAN.Net - Հունիսի 15–ին Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Գյումրի–Երևան ճանապարհի 15կմ–ում տեղի է ունցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ։ Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Պազ» մակնիշի 597 ՏՍ 46 և «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 22 ԼՕ 995 պետհամարիշներով ավտոմեքենաները։

Պատահարի հետևանքով 1999 թ. ծնված Մարգարիտա և 1975 թ. ծնված Կարեն Ավագյանները մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի Գյուլպենկյան հիվանդանոց։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---