Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը պարգևատրվեց Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը պարգևատրվեց Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ` քանդակագործության ասպարեզում ներդրած մեծ ավանդի, ինչպես նաև ծննդյան 75-ամյա հոբելյանի կապակցությամբ` ՀՀ ժողովրդական նկարիչ ու քանդակագործ Լևոն Թոքմաջյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Շնորհավորելով հոբելյարին` Տարոն Մարգարյանը նշել է, որ բարձր է գնահատում ինչպես քանդակագործության ոլորտում, այնպես էլ մայրաքաղաքի մշակութային կյանքում Թոքմաջյանի ներդրած ավանդը:

«Քաղաքապետարանը շարունակելու է իր աջակցությունը ցուցաբերել մշակութի գործիչներին` հետաքրքիր մտահղացումների ու ծրագրերի իրականացման հարցում»,- ընդգծել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով Տարոն Մարգարյանին բարձր պարգևի ու բարեմաղթանքների համար` քանդակագործը նշել է, որ պարգևն իր համար անակնկալ էր և ստեղծագործելու լրացուցիչ խթան կհանդիսանա, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---