ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԼԱՏՎԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ16 սեպտեմբերի 2004 - 22:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը նախօրեին ընդունել է Լատվիայի պաշտպանության գերատեսչության պետքարտուղար Էդգար Ռինկեւիչսին: Հանդիպման ընթացքում Է.Ռինկեւիչսը առանձնացրել է հնարավոր համագործակցության մի շարք բանագավառներ` հատկապես խաղաղապահ գործունեությունը եւ կրթությունը: Նա առաջարկել է հայ փորձագետների խումբ ուղարկել Լատվիա` խաղաղապահ գործունեությանը ծանոթանալու նպատակով: Կողմերը նշել են, որ երկու երկրների նախագահների ակնկալվող փոխայցելություններն էլ ավելի կսերտացնեն շփումները` հաղորդելով դրանց էապես նոր որակ: Իր հերթին Ս.Սարգսյանը նշել է, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանի անվտանգության բաղկացուցիչ մասն է կազմում: Տարեց տարի մեր համագործակցությունն ընդլայնվում է. անցյալ տարի ՆԱՏՕ-ի «Լավագույն համատեղ ջանք-2003» զորավարժություններն անցկացվեցին Հայաստանում, նշել է ՀՀ պաշտպանության նախարարը: Մեր փոխգործակցությունն այսօր ամրապնդված է պայմանագրերով, ինչը լուրջ իրավաբանական հիմք է ստեղծում հետագա խորացման համար, չնայած մեր արտաքին քաղաքականությունում չկա ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը, ասել է Ս.Սարգսյանը: Նշենք, որ պատվիրակության անդամներն այցելել են նաեւ հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել հուշակոթողին: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը |