Յունկեր. Հունաստանի` եվրագոտուց դուրս գալը բացասաբար կանդրադառնա արժութային միության գործընկերների վրա

Յունկեր. Հունաստանի` եվրագոտուց դուրս գալը բացասաբար կանդրադառնա արժութային միության գործընկերների վրա

PanARMENIAN.Net - Եվրախմբի նախագահ, Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան-Կլոդ Յունկերը կարծում է, որ Հունաստանի` եվրագոտուց դուրս գալը բացասաբար կանդրադառնա արժութային միության գործընկերների վրա:

«Անկախ հենց Հունաստանի համար տնտեսական և սոցիալական հետևանքներից, դա վնաս կհասցներ նաև եվրագոտուն և նրա միասնականությանը»,-հայտարարել է նա` ավստրիական «Կուրիր» պարբերականին տված հարցազրույցում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Եվրախմբի ղեկավարը ընդգծել է, որ ինչպիսին էլ լինի հունական նոր կառավարությունը, ԵՄ պետք է վերջինիս հետ բանակցություններ վարի:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---