Եգիպտոսում նախագահական ընտրություններից հետո ահաբեկչություն էր ծրագրվում

Եգիպտոսում նախագահական ընտրություններից հետո ահաբեկչություն էր ծրագրվում

PanARMENIAN.Net - Եգիպտոսում բերման են ենթարկվել ծնունդով արաբական պետություններից մի խումբ ահաբեկիչներ, ովքեր ահաբեկչություն էին ծրագրում նախագահական ընտրություններից հետո: Այդ մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով «Ալ-Յաում աս-Սաբիա» պորտալին:

Համաձայն պորտալի՝ անվտանգության ուժերը գլխավոր դատախազ Աբդել Մագիդ Մահմուդին հանձնել են 22 բերման ենթարկվածների, այդ թվում՝ պաղեստինցիների, սիրիացիների և հորդանանցիների գործերը, ովքեր պատրաստվում էին քվեարկության ավարտից հետո հարձակումներ գործել երկրի տարբեր շրջաններում: Նրանց մոտ հայտնաբերվել է զենք և զինամթերք:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---