Սիրիայի Ազգային խորհուրդը ՄԱԿ-ին կոչ է անում զինված խաղաղապահների ուղղել երկիր17 հունիսի 2012 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի Ազգային խորհուրդը ՄԱԿ-ին կոչ է արել զինված խաղաղապահների ուղղել երկիր և ափսոսանք է հայտնել այդ մերձավորարևելյան երկրում դիտորդների առաքելության դադարեցման կապակցությամբ, հաղորդում է Ինտերֆաքսը: «Մինչ վարչակարգը սիրիական ժողովրդի հանդեպ ամենասարսափելի հանցագործություններն է կատարում, երկրում ՄԱԿ-ի դիտորդների՝ իրենց առաքելությունը դադարեցնելու որոշումը, ինչպես իրենք են արտահայտվել, «երկրում բռնության սաստկացման» պատճառով զարմանք է առաջացնում»,- ասվում է ՍԱԽ քոմյունիքեում, որը հրատարակվել է կիրակի օրը: Դիտորդների աշխատանքի ընդհատումը «ծառայում է վարչակարգի քրեական շահերին և զրկում սիրիական ժողովրդին այդ վերջին չնչին օգնությունից, որը նրանք ունեին»,- նշվում է փաստաթղթում: ՍԱԽ-ը նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել «անհապաղ միջամտել» Սիրիայում դեպքերի ընթացքին, «ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխի հիման վրա բանաձև ընդունել», ինչպես նաև «զինել ՄԱԿ-ի դիտորդներին, որպեսզի նրանք կարողանան ինքնապաշտպանվել և դադարեցնել իշխանությունների հանցագործությունները»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |