Պուտինը Օբամայի հետ կխոսի Իրանի հանդեպ ԱՄՆ միակողմանի պատժամիջոցների անթույլատրելիության մասին

Պուտինը Օբամայի հետ կխոսի Իրանի հանդեպ ԱՄՆ միակողմանի պատժամիջոցների անթույլատրելիության մասին

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի՝ միջազգային իրավունքին հակասող և երրորդ երկրներին առնչվող միակողմանի հակաիրանական պատժամիջոցների ներմուծումը հարված կհասցնի Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններին և միջազգային հարցերում փոխգործակցությանը: Այդ մասին այսօր հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, Ուշակովի խոսքով՝ այդ թեման կբարձրացվի հունիսի 18-ին՝ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների բանակցությունների ժամանակ Լոս Կաբոսում, որոնք տեղի կունենան նախքան G20 գագաթաժողովի բացումը:

«Եթե խոսենք Իրանի միջուկային ծրագրի մասին, ապա մենք կիսում ենք ԶՈԶ տարածումը թույլ չտալու ձգտումը, սակայն ատոմային էներգետիկան զարգացնելու՝ Իրանի իրավունքի անխոս ճանաչման պայմանով»,- ասել է Ուշակովը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---