Հունաստանում վերստին խորհրդարանական ընտրություններ են ընթանում

Հունաստանում վերստին խորհրդարանական ընտրություններ են ընթանում

PanARMENIAN.Net - Այսօր Հունաստանում վերստին խորհրդարանական ընտրություններ են ընթանում: Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով առավոտյան 7:00-ին: Ընտրություններին մասնակցում են 21 քաղաքական ուժեր, մինչդեռ մայիսի 6-ի ընտրություններին մասնակցում էին 32 կուսակցություններ: Դրանցից, համաձայն սոցհարցումների, խորհրդարանում ընդգրկվելու համար 3%-անոց արգելքը կարող են հաղթահարել 10 կուսակցություններ:

Համաձայն կանխատեսումների՝ պատգամավորական մանդատները, ամենայն հավանականությամբ, կստանան երկու խոշորագույն կուսակցությունները՝ «Նոր դեմոկրատիան» և ՊԱՍՈԿ սոցիալիստական կուսակցությունը, ինչպես նաև Կոմունիստական կուսակցությունը, «Արմատական ձախ կոալիցիան» և աջ ազգայնականները: Ընտրություններին մասնակցող մնացած կուսակցությունները մեծ մասամբ վերջերս են հիմնադրվել: Դրանց մի մասը հանդես է գալիս Հունաստանի կողմից Եվրամիությունից և ԱՄՀ-ից ֆինանսական օգնություն ընդունելու և կոշտ բյուջետային տնտեսության քաղաքականություն վարելու դեմ, հաղորդում է Ինտերֆաքսը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---