Ռոք երաժշտության կենդանի լեգենդ Փոլ Մաքքարթնին նշում է իր 70-ամյակը![]() 18 հունիսի 2012 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Ռոք երաժշտության կենդանի լեգենդ, հանրահայտ «Բիթլզ» խմբի անդամ Փոլ Մաքքարթնին նշում է իր 70-ամյակը: Նա բազմաթիվ շնորհավորանքներ է ստանում, սակայն աշխատում է շատ չկարևորել այս իրադարձությունը: Բրիտանացի լրագրողների հարցերին ի պատասխան, նա նշել է, որ օրն անց է կացնելու մերձավորների հետ՝ կնոջ և հինգ երեխաների: «Ես սիրում եմ ծննդյան տոները նշել հարազատների հետ, ես չեմ սիրում մեծ տոնախմբություններ, որտեղ մի ամբողջ ամբոխ է հավաքվում: Մենք ուղղակի փոքր, ընտանեկան հանդիսություն կկազմակերպենք», ասել է նա: Սակայն, երաժշտի հավատարիմ երկրպագուները մտադիր չեն անտեսել այս օրը: Այն կնշվի աշխարհի տարբեր քաղաքներում՝ հարգանքի տուրք մատուցելով երաժշտին, որը ստեղծել է XX դարի ամենաճանաչված մեղեդիները: Երևանում նույնպես կնշեն նրա հոբելյանը համերգով, որը տեղի կունենա 20:00-ին Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում: Համերգների կազմակերպիչն է Հայկական ռոք ասոցիացիան ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |