ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԴՐԱԿԱՆ ԵՆ ԳՆԱՀԱՏԵԼ ԵԽԽՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԽՄԲԻ ԶԵԿՈՒՅՑԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչները, բացառությամբ ընդդիմությանը, դրական են գնահատել հանրապետության կողմից Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման առնչությամբ ԵԽԽՎ մոնիտորինգի խմբի ներկայացուցչի զեկույցը: Ինչպես այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել են «Օրինաց երկիր», ՀՅ «Դաշնակցություն», ՀՀԿ կուսակցությունների խմբակցությունների ղեկավարները, ինչպես նաեւ «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի ներկայացուցիչը, ԵԽԽՎ մոնիտորինգի կոմիտեի գնահատականն առ այն, որ Հայաստանը հիմնականում կատարել է ԵԽ առջեւ ստանձնած պարտավորությունները, օբյեկտիվ է: Եժի Յասկերնիայի զեկույցում մասնավորապես նշվում է, որ Հայաստանը կատարել է ԵԽԽՎ բանաձեւի բոլոր պահանջները. հանրապետությունում ապահովվում է քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը, հանրահավաքներ եւ երթեր կազմակերպելու եւ անցկացնելու իրավունքը: Զեկույցում նաեւ նշվում է, որ հանրապետությունում ազատ են արձակվել մինչ այդ ձերբակալված ընդդիմության բոլոր ներկայացուցիչները:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---