Դավիթ Նալբանդյան. Ես սարսափելի սխալ թույլ տվեցի և ներողություն եմ խնդրում իմ երկրպագուներից (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, որը որակազրկվել է Լոնդոնում եզրափակիչ մրցաշարի ժամանակ ոչ մարզական վարքագծի համար, ներողություն է խնդրել իր երկրպագուներից անզուսպ պահվածքի համար: Queen’s Club եզրափակչում նա հանդիպում էր խորվաթ Մարին Չիլիչի հետ: Բաց թողնելով փոխանցումը երկրորդ սեթի 7-րդ գեյմում՝ Նալբանդյանը ոտքով հրել է գովազդային վահանակը, որը եզրագծում էր գծային մրցավարի աթոռը, և վնասել է նրա ոտքը: Խաղի գլխավոր մրցավարը դրանից հետո անհապաղ դադարեցրել է խաղն ու որակազրկել Նալբանդյանին: «Ես ափսոսում եմ, որ արեցի դա: Այդ պահին ես շատ ջղայնացած էի ինքս ինձ վրա , երբեմն նման զգացմունքները դժվար է վերահսկել: Ես համաձայն եմ, որ սարսափելի սխալ եմ գործել, սակայն բոլորն են սխալներ թույլ տալիս: Ես չէի ցանկանա, որ ամեն ինչ հենց այսպես ավարտվեր: Ներողություն եմ խնդրում բոլոր երկրպագուներից»,-ասել է Նալբանդյանը պարգևատրման արարողության ժամանակ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |