ՄԱԿ-ը պահանջում է դադարեցնել ռազմական գործողությունները Լիբիայում![]() 18 հունիսի 2012 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Միացյալ ազգերի կազմակերպությունը պահանջում է Լիբիայի իշխանություններից դադարեցնել մարտական գործողությունները երկրի մի շարք շրջաններում: «Կառավարությունը պետք է շտապ միջոցներ ձեռնարկի խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար»,-ասվում է Լիբիայում ՄԱԿ առաքելության ղեկավար Յան Մարտինի հայտարարության մեջ: Լիբիայի Ազգային անցումային խորհուրդը «ռազմական գործողությունների գոտի է հայտարարել» մայրաքաղաքից դեպի արևմուտք 150 կմ հեռավորության վրա գտնվող լեռնային տարածքը և զորքեր է ուղարկել այնտեղ: Երկուշաբթվանից ցեղամիջյան բախումների արդյունքում երկրի արևմուտքում 16 մարդ է զոհվել, 89 վիրավորվել է, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |