Ճապոնիայի էներգաընկերությունները $55 մլրդ-ի վնաս կկրեն ԱԷԿ-ի բոլոր ռեակտորների ապամոնտաժման դեպքում18 հունիսի 2012 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Ճապոնիայի էներգետիկ ընկերությունները 4,4 տրլն իենի (մոտ 55 մլրդ դոլար) վնաս կկրեն, եթե կառավարությունը «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարի ազդեցությամբ որոշի մինչև հաջորդ տարվա մարտի վերջը ապամոնտաժել երկրում առկա բոլոր 50 էներգետիկ ատոմային ռեակտորները: Նման տվյալներ է այսօր հրապարակել Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարությունը: ԱԷԿ-ից հրաժարվելու արդյունքում 10 էներգետիկ ընկերություններից 4-ը` ներառյալ «Տոկիո էլեկտրիկ փաուերը» կսնանկանան: Նախկինում ատոմակայանները մատակարարում էին Ճապոնիային անհրաժեշտ էլեկտրաէներգիայի 30 տոկոսը: Այժմ Ճապոնիան լիովին անցել է ջերմաէլեկտրակայաններին, որոնք աշխատում են գազով, մազութով և ածխով, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՔԿ․ Զինծառայողը մահացել է զորավարժարանում` զինտեխնիկան պատահական բախվել է «Ուրալին» Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն Երևանում կեսօրին բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 240 մասնակից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները վաղ առավոտից փակել են մի շարք փողոցներ Բագրատ սրբազանը կպահպանի իր նվիրապետական աստիճանը «Ինձ կարգալույծ չեն արել»,–ասել է նա Դեբեդի վարարման հետևանքով կան փակ ճանապարհներ Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն ճանապարհը |