Մեքսիկական Լոս Կաբոսում բացվում է G20 գագաթաժողովը

Մեքսիկական Լոս Կաբոսում բացվում է G20 գագաթաժողովը

PanARMENIAN.Net - Մեքսիկական Լոս Կաբոսում բացվում է G20 երկօրյա գագաթաժողովը, որի գլխավոր թեման լինելու է իրավիճակը համաշխարհային տնտեսության մեջ, հայտնում է «Իզվեստիան»: Գագաթաժողովի շրջանակներում կանցնի նաև ԲՐԻԿՍ երկրների փոքր գագաթաժողովը և համաշխարհային առաջնորդների հանդիպումների մի ամբողջ շարք:

20 պետությունների ղեկավարներ, որոնք ընդհանուր առմամբ արտադրում են համաշխարհային ՀՆԱ-ի 80 տոկոսը, պետք է որոշեն, թե ինչպես պետք է դիմակայել ճգնաժամին՝ Հունաստանը, Իսպանիան ու Իտալիան խարխլել են եվրոյի գոտու ֆինանսական կայունությանը, պատմում է ՆՏՎ-ն: Բացի կոշտ ֆինանսական միջոցներից, իրավիճակը կարող են շտկել ԱՄՀ միջոցները, սակայն նրա պաշարները մոտ 430 մլրդ դոլարով համալրվլելու կարիք ունեն:

Գագաթաժողովի մեկնարկից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, քննարկելու համար ամերիկայն ՀՕՊ կառուցումը Եվրոպայում և ՌԴ քաղաքացիների ԱՄՆ մուտքի սահմանափակումները, կապված Մագնիտսկու գործի հետ, գրում է Պռավդա.ռուն-ն:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---