Ադրբեջանցիների զոհերը ոչ մարտական հանգամանքներում պակասել են, գտնում են Բաքվում՝ իրոք, նրանք զոհվում են իրենց իսկ դիվերսիաների ժամանակ![]() 18 հունիսի 2012 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի զինված ուժերում զգալիորեն նվազել են զինծառայողների մահվան դեպքերը ոչ մարտական հանգամանքներում», ասել է Ադրբեջանի զինդատախազ Խանլար Վելիևը: «Շատ ափսոս, որ բանակում պատահում են ինքնասպանության ու կանխամտածված սպանության դեպքեր, սակայն, ինչպես վկայում է վիճակագրությունը, այդ փաստերի քանակը նվազել է»,-ասել է Վելիևը: Անդրադառնալով բանակում ինքնասպանությունների դեպքերին՝ Ադրբեջանի զինդատախազն ասել է, որ պետք է հաշվի առնել, որ « ստորաբաժանումների մեծ մասը տեղակայված են ռազմաճակատային գծում, իսկ պայմաններն այնտեղ դյուրին չեն»: «Կան դիրքեր, որտեղ թշնամին գտնվում է 50-100մ տարածության վրա: Եվ ամռան շոգին, և ձմռան ցրտին զինվորը կրում է իր ծառայությունը: Բնականաբար, հոգեբանական լարվածություն է առաջանում: Յուրաքանչյուրը դա չի տանի, ուստի պատահում են նաև ինքնասպանության դեպքեր»,-ասել է նա: Ադրբեջանի զինդատախազը նշել է, որ հաճախ բանակում արտակարգ պատահարների դեպքերի պատճառ է դառնում կանոնադրական հարաբերությունների խախտումը: «Զինվորները երիտասարդ մարդիկ են և նրանց անկարգապահությունը ծանր իրադարձությունների պատճառ է դառնում: Մյուս կողմից, օրինականությունը խախտում են նաև հրամանատարները»,-ասել է դատախազը: Համաձայն որոշ տվյալների` հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Կազախ հատվածում ադրբեջանական ուժերի դիվերսիոն գործողությունների արդյունքում վերջին մի քանի օրվա ընթացքում սպանվել է 21-25 ադրբեջանցի զինծառայող: Ադրբեջանի բանակը կորուստներ է կրել նաև հունիսի 6-ի գիշերը, երբ ադրբեջանցի դիվերսանտները ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարավային հատվածում փորձել էին թափանցել ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից մեկը: Հայկական կողմին, սակայն, հաջողվել էր ժամանակին կանխել հակառակորդի հարձակումը: Ղարաբաղյան զինված ուժերի առաջնային ստորաբաժանումները պաշտպանական գործողություններ են ձեռնարկել և հակառակորդին ետ մղել ելքային դիրքեր: Հարկ է նշել, որ ադրբեջանական ղեկավարությունն իր զինծառայողների զոհվելու կամ վիրավորվելու անսպառ պատճառներ է հնարում, որպեսզի թաքցնի իր կորուստների իրական պատճառները: Այդպես օրերս ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են, որ Տերտերի ուղղության վրա ադրբեջանական բանակի 19-ամյա զինծառայող Նիյամեդդին Շալեդդին օղլու Մեհդիևը «վիրավորվել է ականի պայթյունից»: Զինվորը հոսպիտալացվել է: Բժիշկները զինծառայողի վիճակը գնահատում են միջին ծանրության: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |