Արգենտինայում ՀՀ դեսպանը հանդիպել է Արգենտինայի դաշնային դատավորի հետ![]() 18 հունիսի 2012 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 15-ին ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը հանդիպեց Արգենտինայի դաշնային դատավոր Նորբերտո Օժարբիդեի հետ: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, դեսպան Մելիքյանը շնորհակալություն հայտնեց արգենտինյան դատավորից համամարդկային արժեքների պաշտպանության հանդեպ իր ցուցաբերած հավատարմության, քաջության և քաղաքացիական կեցվածքի համար: Նորբերտո Օժարբիդեն իր հերթին նշեց, որ միշտ համակրանք է ունեցել հայ ժողովրդի նկատմամբ, սակայն արգենտինահայ Գրեգորիո Հայրապետյանի և մի շարք հայկական կազմակերպությունների հայցի վերաբերյալ դատական գործընթացն իրեն թույլ տվեց առավել մանրամասն ծանոթանալ հայ ազգի պատմությանը և անցած ուղուն: Անդրադառնալով 2011 թ. ապրիլի 1-ի որոշմանը` նա առանձնահատուկ կերպով ընդգծեց հայ համայնքի կողմից կազմակերպած ավելի քան հազար ներկաների մասնակցությամբ ընդունելությունը, որը հուզիչ տպավորություն էր թողել իր վրա: Դատավորը մեծապես կարևորեց այդ ձեռնարկին բազմաթիվ երիտասարդների մասնակցությունը: ՀՀ դեսպանը հրավիրեց Ն. Օժարբիդեին այցելել Հայաստան, ինչը վերջինս հաճույքով ընդունեց: 2011 թ. ապրիլի 1-ին նա, բավարարելով արգենտինահայ Գրեգորիո Հայրապետյանի և մի շարք հայկական կազմակերպությունների հայցը, կայացրեց որոշում, ըստ որի «Թուրքական պետությունը 1915-1923 թթ. Ցեղասպանություն է իրագործել հայ ժողովրդի նկատմամբ` ծրագրավորելով և սիստեմատիկ կերպով ոչնչացնելով 1,5 միլիոն հայերի», ինչը լայն հնարավորություն է ընձեռնում միջազգային կազմակերպություններում և տարբեր դատական ատյաններում որպես իրավական հիմք օգտագործելու համար: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |