Հայաստանը կարևորում է արգենտինահայ գործարարների մասնակցությունը ՀՀ տնտեսական կյանքին![]() 18 հունիսի 2012 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 14-ին Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանն այցելեց հայ-արգենտինյան առևտրի պալատ: Հանդիպման սկզբում, որին ներկա էին մոտ 40 արգենտինահայ գործարարներ, պալատի նախագահ Օնիկ Բոյաջյանը ներկայացրեց պալատի ստեղծման պատմությունը և իրականացվող գործունեությունը: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, անդրադառնալով հայ-արգենտինյան առևտրա-տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, դեսպան Վահագն Մելիքյանը մեծապես կարևորեց արգենտինահայ գործարար շրջանակների ներգրավվածությունն այդ ենթատեքստում: Նա հանգամանորեն ներկայացրեց այն ոլորտները, որտեղ հնարավոր է հաջողությամբ տնտեսական գործունեություն ծավալել և ներդրումներ կատարել: Այնուհետև ՀՀ դեսպանը պատասխանեց ներկաներին հուզող հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին Հայաստանի հետ գործարար կապերի խթանման խնդիրներին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |