Ալեքսանդր Իսկանդարյանը ՀՀԿ և ԲՀԿ մասին. Մրցակցություն կա և նրանք իրոք կռվում են![]() 18 հունիսի 2012 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը դրական է համարում մրցակցության պահպանումը Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջև: Քաղաքագետը նշել է, որ չի համարում, թե այդ մրցակցությունը զուտ ձևական բնույթ է կրում և նրա նպատակն է կեղծ ընդդիմադիր ուժի ստեղծումը 2013թ. նախագահական ընտրությունների շեմին: «Մրցակցություն կա և նրանք իրոք կռվում են»,-հայտարարել է Իսկանդարյանը: Ինչ վերաբերում է «փողերի լվացման կասկածանքով» «Սիվիլիթասի» վերաբերյալ քրեական հետաքննությանը ԱԱԾ-ում, ապա ըստ քաղաքագետի, դա ՀՀԿ և ԲՀԿ միջև մրցակցության դրսևորումներից մեկն է: Ըստ Իսկանդարյանի, իրադարձությունների հետագա զարգացումը կախված է նրանից, թե կհաջողվի արդյոք ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին պայմանավորվել, որի արդյունքում կհստակեցվի ԲՀԿ դիրքորոշումը նախագահական ընտրություններում: Քաղաքագետը նշել է նաև, որ «ԲՀԿ-ում» բոլորը չէ, որ համաձայն են ընդդիմություն լինել, «քանի որ դրա համար չեն անդամակցել կուսակցությանը»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |