Առողջապահության նորանշանակ նախարարը խոստացել է հոգ տանել քաղաքացիների առողջության մասին![]() 18 հունիսի 2012 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի առողջապահության նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանը մտադիր է առավել հասանելի դարձնել բուժսպասարկումը հանրապետության քաղաքացիների համար ու բարձրացնել որակը: Այդ մասին նա հայտարարել է հունիսի 18-ին ՀՀ կառավարության անդրանիկ նիստի ավարտին: «Ոչ մի բժիշկ և ոչ մի քաղաքացի չպետք է գործ ունենա ֆինանսական հարցերի հետ, ավելին, քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ ամեն դեպքում կստանան անհրաժեշտ բուժօգնություն»,-վստահ է նա: Նա նշել է, որ չգիտի, թե քանի տարի կպահանջվի դրված նպատակները կատարելու համար և կհաջողվի դա արդյոք, սակայն խոստացել է առավելագույնը անել դրա համար: Գերակա ուղղությունների թվում նա տեսնում է կամավոր բուժապահովագրության հետևողական ներդրումն, ինչպես նաև պարտադիր բժշկական ապահովագրության ներդրումն առաջիկա տարիներին: Դրան, ըստ նրա, կնպաստի բուժծառայությունների տրամադրումը քաղծառայողների համար նախատեսված սոցփաթեթում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |