«Հարսնաքարում» ծեծի է ենթարկվել ՊՆ մայորը![]() 18 հունիսի 2012 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Աճառյան 29 հասցեում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում երեկ ծեծի է ենթարկվել ՊՆ կենտորանական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակի հետ զրույցում ասաց ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Աշոտ Ահարոնյանը: Նա նշեց, որ տուժածը տեղափոխվել է Կենտրոնական զինվորական հոսպիտալ, իսկ դեպքի առիթով ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքում հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի՝ «Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու» հատկանիշներով, ընթանում է նախաքննություն: Դեռևս ձերբակալվածներ չկան: Ճիշտ են արդյո՞ք տեղեկությունները, որ ՊՆ մայորին ծեծի է ենթարկել ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը` վերջինիս ցուցումով, Ահարոնյանը չմեկնաբանեց: Նշենք, որ մամուլում տեղեկություններ կան, որ ՊՆ մայորին ծեծին է ենթարկել ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը` վերջինիս ցուցումով : ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |