Գյումրիում դանակահարությամբ սպանվել է 77-ամյա բնակչուհին![]() 18 հունիսի 2012 - 15:01 AMT PanARMENIAN.Net - «Շտապօգնության» կայանից հունիսի 16-ին` ժամը 21.30-ին ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի և որովայնի մասերում սուր-ծակող կտրող գործիքից ստացած բազմակի թափանցող վերքերով Լալայան փողոցի թիվ 123/050 տնակից հիվանդանոց է տեղափոխվել տնակի բնակչուհի, 1935 թ. ծնված Ռոզա Խաչատրյանը, որը ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է: Այս մասին հաղորդվում է ՀՀ ոստիկանության կայքում: Ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ հունիսի 17-ին, ժամը 05.10-ին, պարզվել է, որ հունիսի 16-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Լալայան փողոցի հիշյալ տնակի մոտ տարեց կնոջը դանակով հարվածել է 20-ամյա Հարություն Հ.-ն: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Հարություն Հ.-ն հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին: Հարություն Հ.-ն ձերբակալված է: ՀՀ քրեական օրենսգրքի 104 (սպանություն) հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |