«Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանի են արժանացել Էռնես Դրայսը և Յոհաննես Կերհերը![]() 18 հունիսի 2012 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հունիսի 17-ին Գևորգյան Հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, տեղի է ունեցել շքանշանների հանձնման արարողություն: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լրատվական ծառայությունից` Հայաստանի և Գերմանիայի միջև հոգևոր ու մշակութային ոլորտներում փոխհամագործակցության զարգացման գործում իրենց ներդրման համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանի են արժանացել Էռնես Դրայսը և Յոհաննես Կերհերը: Արարողության սկզբում ողջույնի խոսքով հանդես է եկել Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Սրբազան Հայրը ներկայացրել է շքանշանակիրների գործունեությունն ու իրականացրած բարեգործական ծրագրերը: Արարողության ավարտին հոգևոր երգերի կատարմամբ հանդես է եկել Ս. Գեղարդավանքի երգչախումբը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |