Հայ փորձագետները ոչ մի նոր բան չեն ակնկալում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների փարիզյան հանդիպումից![]() 18 հունիսի 2012 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Հայ փորձագետները ոչ մի նոր բան չեն ակնկալում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի փարիզյան հանդիպումից: «Ես ակնկալիքներ չունեմ: Միայն գեղեցիկ խոսքեր են ասվելու, բայց լուրջ առաջխաղացում չի լինի»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա, արդեն «10 տարի է ոչ մի նոր բան ղարաբաղյան հակամարտության մասին չի կաորղ ասվել»: Իր հերթին քաղաքագետ, «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» ՀԿ ղեկավար, ԳԱԱ թղթակից անդամ Ալեքսանդր Մանասյանը հայտարարել է, թե չի կարծում, որ Փարիզում բեկում կարձանագրվի: Նա նշել է, որ ԱԳ նախարարների հանդիպումները հիմնականում նպատակ ունեն նախապատրաստելու պետության ղեկավարների հանդիպումները, կամ ինչ-որ փաստաթղթեր ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |