Ալեքսանդր Իսկանդարյան. Բաքուն կշարունակի դիվերսիաները՝ օգտագործելով դրանք որպես շանտաժի միջոց![]() 18 հունիսի 2012 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Փոխհրաձգությունն ու դիվերսիաները շփման գծում կշարունակվեն, քանի դեռ Ադրբեջանը դրանում ռացիոնալ կորիզ է տեսնում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա, միջադեպերը սահմանին պատահական չեն և շանտաժի միջոց են հանդիսանում Ադրբեջանի համար: Նա նշել է, որ նույնիսկ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն է փաստացի խոստովանել, որ եթե փոխհրաձգություններ չլինեն, բոլորին պարզ կդառնա, որ Ղարաբաղի հարցում կա ստատուս քվո: «Շանտաժի այլ միջոցներ նրանք չունեն»,-ասել է Իսկանդարյանը: Ըստ քաղաքագետի, Ադրբեջանը շանտաժի երկու մեթոդ ունի՝ ռազմատենչ հռետորաբանություն, որն արդեն ոչ ոքի վրա չի ազդում, և դիվերսիաները շփման գծում: Իսկանդարյանը վստահ է, որ Ադրբեջանը մտադիր չէ պատերազմ սկսել: «Ինչո՞ւ պատերազմը չի վերսկսվում: Ռիսկը մեծ է, ռեսուրսներ չկան, ռացիոնալ կարիք չկա: Ինչո՞ւ կա փոխհրաձգություն: Ռսիկերը քիչ են, ռացիոնալ կարիք կա»,-նշել է նա: Քաղաքագետը նշել է, որ ադրբեջանական իշխանություններին չեն մտահոգում հնարավոր կորուստները, քանի որ նրանք վստահ են, որ կարող են թաքցնել իսկական պատճառները բնակչությունից: Իսկանդարյանը հավելել է, որ Բաքվի հանդեպ ճնշում գործադրելու միջնորդների հնարավորությունները սակավ են, հաշվի առնելով Ադրբեջանի նավթի ու գազի պաշարները, նրա դերը էներգակիրների տարանցման հարցում և Իրանի հարցը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |