ՀՀ Ազգային ժողովի նախագահը ՀՊՏՀ ուսխորհրդի անդամների հետ քննարկել է ուսանողների ծրագրերը![]() 18 հունիսի 2012 - 16:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 18-ին հանդիպել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի անդամների եւ բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանի հետ: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից` որպես ՀՊՏՀ խորհրդի նախագահ` խորհրդարանի ղեկավարը ուսանողների հետ քննարկել է նրանց առաջիկա ծրագրերն ու անելիքները: Ուսանողները խոսել են նոր նախաձեռնությունների մասին, ներկայացրել բուհի ընթացիկ խնդիրները: ԱԺ նախագահը, հետաքրքրվելով քննաշրջանի ընթացքով, ընդգծել է կրթական հաստատությունում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու և համատեղ ջանքերով բացառելու անհրաժեշտությունը: Խորհրդարանի ղեկավարը փորձառության լավ հնարավորություն է համարել գործատուների հետ մագիստրոսական կրթական ծրագրեր իրականացնելու` համալսարանի նախաձեռնությունը: ԱԺ նախագահը ուսխորհրդի անդամներին հորդորել է ակտիվ լինել նաև կրթական ծրագրերը, բարեփոխումները իրագործելու հարցում եւ լավ արդյունքի հասնելու համար համագործակցել բուհի ղեկավարության հետ: Աբրահամյանն ապագա տնտեսագետներին տեղեկացրել է, որ սեպտեմբերից կսկսվի երիտասարդական նոր խորհրդարանի ձեւավորումը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |