«Արի տուն» ծրագրի երկրորդ փուլին կմասնակցի 104 երիտասարդ![]() 18 հունիսի 2012 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 18-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացել է «Արի տուն» 2012թ. ծրագրի երկրորդ փուլի բացումը: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում են սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից` ներկա էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ս.Մանասարյանը, տարածքային կառավարման նախարարի տեղակալ Ա.Բախշյանը «Արի տուն» 2012թ. ծրագրի երկրորդ փուլի մասնակիցները և այլք: ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը շնորհակալություն է հայտնել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, հյուրընկալ ընտանիքներին` ծրագրին աջակցելու համար: Ծրագրի մասնակիցները 10 օր ապրելու են հյուրընկալ ընտանիքներում, որի ընթացքում կայցելեն Հայաստանի պատմամշակութային վայրեր և ուսումնական հաստատություններ, կլինեն ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում և այլն, այնուհետև 4 օր կանցկացնեն Աղավնաձորի ճամբարում: «Արի տուն» ծրագրի երկրորդ փուլին կմասնակցի Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից և Ուկրաինայից 104 երիտասարդ: Միջոցառման ավարտին ներկաները դիտել են «Արի տուն» ծրագրի մասին տեսաֆիլմ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |