Թուրքիայում այլևս չկա հայ-թուրքական հարաբերությունների կոմիտե

Թուրքիայում այլևս չկա հայ-թուրքական հարաբերությունների կոմիտե

PanARMENIAN.Net - Թուրքիայում այսուհետ չի գործում հայ-թուրքական հարաբերությունների ազգային կոմիտեն: Այդ մասին գրում է թուրքական Vatan թերթը: 2003թ. ի վեր գործող կոմիտեի հիմնական նպատակն էր հայ-թուրքական հարաբերությունների, հայկական մշակույթի, պատմության, հասարակական ու քաղաքական կյանքի գիտական հետազոտությունը, ինչպես նաև Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների զարգացումը կրթության ոլորտում: Կոմիտեն բաղկացած էր հինգ անդամից պետական ու մասնավոր կառույցներից, գիտական շրջանակների 7 ներկայացուցիչներից, որոնք զբաղվում էին Հայաստանի և Կովկասի վերաբերյալ հետազոտություններով, ինչպես նաև Թուրքիայի բարձրագույն կրթության խորհրդի երկու անդամից:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---