Բժիշկները «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված ՊՆ մայորի վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում

PanARMENIAN.Net - Բժիշկները երեկ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկված ՊՆ կենտորանական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեցին ՀՀ կենտրոնական հոսպիտալից:

Հոսպիտալից հայտնեցին, որ տուժածի մոտ ծանր, փակ գանգուղեղային տրավմա է և մի շարք այլ ծանր վնասվածքներ, կատարվել է վիրահատություն, սակայն ծայրահեղ ծանր վիճակը դեռևս պահպանվում է:

Աճառյան 29 հասցեում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում երեկ ծեծի է ենթարկվել ՊՆ կենտորանական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:

Մամուլում տեղեկություններ կան, որ ՊՆ մայորին ծեծին է ենթարկել ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը` վերջինիս ցուցումով :

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---