ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ԼՂՀ ՆԱԽԿԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՆԵՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՐԱՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը հրաման է ստորագրել 14 տարվա ազատազրկման դատապարտված ԼՂՀ նախկին պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանին ներում շնորհելու մասին: Հիշեցնենք, որ Ս.Բաբայանը երկարաժամկետ բանտարկության էր դատապարտվել 2000թ. մարտին ԼՂՀ նախագահի դեմ մահափորձի կազմակերպման մեղադրանքով, որի հետեւանքով ծանր վիրավորվել էին ԼՂՀ նախագահը, նրա թիկնապահներից մեկը եւ վարորդը: Նշենք, որ Ա.Ղուկասյանը ներում է շնորհել նաեւ Էրիկ Փարամազյանին, որը ԼՂՀ նախագահի դեմ մահափորձի նախապատրաստմանը եւ իրականացմանը մասնակցելու համար դատապարտվել էր 13 տարվա ազատազրկման:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---