Իրանը ոչ լեգիտիմ և անօրինական է համարում իր դեմ ցանկացած բանաձևի ընդունում![]() 18 հունիսի 2012 - 20:55 AMT PanARMENIAN.Net - Իրանը ոչ լեգիտիմ և անօրինական է համարում իր դեմ ցանկացած բանաձևի ընդունում, երկուշաբթի օրը Մոսկվայում հաղորդել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի փոխքարտուղար Ալի Բագիրին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Մենք անօրինական, ոչ լեգիտիմ ենք համարում Իրանի դեմ բանաձևերի ընդունումը»,- ասել է նա: Մոսկվայում ընթանում են ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքանության գծով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի բանակցությունները Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի հետ` Իրանի միջուկային ծրագրի գծով միջազգային միջնորդների «վեցնյակի» քաղտնօրենների մասնակցությամբ: Եվրամիությունը չի բացառում Մոսկվայում բանակցությունները երեք օրով երկարացնելու հնարավորությունը, երկուշաբթի օրը լրագրողներին է հայտնել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքանության գծով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Մայքլ Մաննը: «Մենք ծրագրում էինք, որ բանակցությունները կտևեն երկու օր, սակայն եթե հարկ լինի, մենք պատրաստ ենք փոխանակել տոմսերը»,- ասել է նա: Նրա խոսքով` եթե վաղվա հանդիպումներից հետո նման անհրաժեշտություն ծագի, ապա Մոսկվայում բանակցությունների նոր փուլ կանցկացվի չորեքշաբթի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |