Գիտնականները Ադրբեջանում հզոր երկրաշարժ են կանխատեսում, որը կոչնչացնի երկրի նավթարդյունահանման ենթակառուցվածքը18 հունիսի 2012 - 21:31 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը, ըստ հետազոտող գիտնականների, հնարավոր է, ուժեղ երկրաշարժի վտանգի տակ է: Ինչպես գրում է AZE.az ադրբեջանական կայքը, հետազոտությունը, որի մամլո հաղորդագրությանը հղում է կատարում Compulenta-ն (հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Natural Hazards-ում), խոսվում է այդ մասին: Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (ԱՄՆ) և Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի մասնագետները վերլուծել են Բաքվի և քաղաքի մերձակայքի 10 տարվա GPS տվյալները` լարվածության զգալի աճ հայտնաբերելով երկրակեղևում: Այս անգամ երկրաշարժը ոչ թե պարզապես երկրի երեսից կջնջի որևէ քաղաք, այլ կավերի նավթարդյունահանման հսկայական ենթակառուցվածքը, որից կախված է աշխարհի բնակչության զգալի մասը: Հարկ է նշել, որ Ադրբեջանի երկրաբանական պատմությունը հագեցած է տհաճ իրադարձություններով` կապված Կովկասյան լեռների աճով Արաբական և Եվրասիական լիտոսֆերային սալերի սահմանին: Վերջիններս շարունակում են ճնշել միմյանց, ինչն էլ ցույց է տվել GPS կայանների վերլուծությունը: Պարզվել է, որ Բաքվից հարավ ընկած տարածքը միապաղաղ կերպով դեպի հյուսիս է սահում տարեկան 12մմ արագությամբ` երկու անգամ արագ, քան Անդրկովկասի ավելի արևմտյան հատվածում, որտեղ երկրաշարժ տեղի ունեցավ 1991 թվականին: Գիտնականները կասկածներ չունեն, որ հնարավոր ցնցման հետևանքների մեղմացման ուղղությամբ միջոցներ է պետք ձեռնարկել արդեն հիմա: Նախ և առաջ անհրաժեշտ է լրացուցիչ GPS կայաններ տեղակայել Կասպիական ծովի կղզիներում և լքված նավթային պլատֆորմներում: Թեև, ինչպես հիշեցնում է աղբյուրը, ոչ ոք չի երաշխավորում, որ տվյալների մեծ ծավալը թույլ կտա խուսափել խոշոր ավերածություններից և զոհերից: Այդպես, Ճապոնիան սեյսմիկ ակտիվության մոնիթորինգի նման համակարգ ունի, և, այդուհանդերձ, 2011թ. մարտի 11-ին տեղի ունեցած 9,0 մագնիտուդով երկրաշարժը բացարձակ անակնկալ էր: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Միրզոյանն ու Բայրամովն Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10–ին Հանդիպումը կկայանա Ղազախստանի հրավերով, որը հարթակ է տրամադրում Խաժակյան․ 2018-ից ի վեր Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը միակն է, որը խնդիր չի դնում «ոչնչացնել հակառակորդին» Նա հավելել է, որ օրակարգը հանուն է, իսկ առարկայական ծրագիրը, հավանաբար, առաջիկայում կհստակեցվի Թորոսյան. Ուզում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել Նա նշել է նաև, որ խոսքի և հավաքների ազատության իրավունքը կարող է իրացվել նաև ընդդեմ իշխանությունների Հայտարարություն․ Բագրատ սրբազանը ներկայացված է միայն Facebook-ում և բացառապես իր անձնական էջով Նշվում է, որ նրա անունից բացվող որևէ էջ կապ չունի ոչ շարժման, ոչ էլ սրբազանի հետ |