Հունիսի 22-24-ը Երևանում տեղի կունենա Նելսոն Ստեփանյանի անվան սամբոյի առաջնությունը![]() 19 հունիսի 2012 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի սամբոյի ասոցիացիան` Հայաստանի Հանրապետությունում «Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության հետ համատեղ` Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո, 2012թ. հունիսի 22-24-ը Երևան քաղաքում անցկացնում են Խորհրդային միության կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանի անվան Սամբոյի III միջազգային առաջնությունը` նվիրված Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին: Առաջնության բացման արարողությունը կկայանա հունիսի 23-ին, ժ. 18.00, Հայաստանի խուլերի միության Մշակույթի և սպորտի պալատում (Կողբացի փ., 69): Հունիսի 23-ին և 24-ին ժամը 10.00-ից 14.00-ը տեղի ունեցող մրցաշարերին կմասնակցեն մարզիկներ Հայաստանից, ԼՂՀ-ից, Ռուսաստանից (Լենինգրադյան, Ռոստովյան, Ուլյանովյան, Սվերդլովյան շրջաններ, Կրասնոդարի երկրամաս), Վրաստանից, Թուրքմենստանից, Հունաստանից, Ֆրանսիայից: Առաջնության գլխավոր հովանավորներն են «Արմավիա» ընկերությունը, «ՎՏԲ Բանկ (Հայաստան)» ՓԲԸ-ն և ՀԿԵԳ-ն: Հովանավոր` «Ավանի աղի գործարան» ՓԲԸ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |