Դավիթ Նալբանդյանը քննադատությամբ է հանդես եկել АТР հասցեին![]() 19 հունիսի 2012 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Լոնդոնի Queen’s Club մրցաշարի եզրափակչում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ նա որակազրկվեց, քննադատությամբ է հանդես եկել АТР հասցեին: «Բոլորն են սխալներ թույլ տալիս: Երբ սխլավում է ինչ-որ մեկը, ապա նա պիտի նույնպիսի պատիժ կրի, ինչ նախորդը: Միայն թե խաղացողները դա չեն զգում, հատկապես երբ հարցը վերաբերում է АТР-ին: Տարվա սկզբին մեզանից յուրաքանչյուրը պետք է փաստաթուղթ ստորագրի, համաձայնվելով այն ամենի հետ, ինչ ասում է АТР-ն: Եթե դու չեն ուզում ստորագրել համաձայնագիրը, ապա չես կարող մասնակցել այդ ասոցիացիայի մրցաշարերին»,-Նալբանդյանի խոսքն է մեջբերում gotennis.ru.-ն: Հիշեցնենք, որ բաց թողնելով իր փոխանցումը երկրորդ սեթի յոթերորդ գեյմում Նալբանդյանը ոտքով խփել է գովազդային վահանակին, որը երիզում էր գծային մրցավարի աթոռը, և վնասել է վերջինիս ոտքը: Խաղի գլխավոր մրցավարը անհապաղ դադարեցրել է խաղն ու որակազրկել Նալբանդյանին: «Բոլորին հայտնի են դեպքեր, երբ ATP-ն ճնշում է գործադրում խաղացողների վրա՝ ստիպելով նրանց վնասվածքներով մասնակցել մրցաշարին, վտանգավոր ծածկերի վրա: Պետք է աշխատել այդ ուղղությամբ: Ես չգիտեմ, գուցե այս խոսքերի պատճառով ես խնդիրներ ունենամ, բայց ինձ համար դա կարևոր չէ: Սա իմ մտքերն են և ես վստահ եմ, որ մարզիկներից շատերը կհամաձայնվեն ինձ հետ»,-ասել է թենիսիստը: Մինչ այդ Նալբանդյանը ներողություն էր խնդրել.«Ես համաձայն եմ, որ սարսափելի սխալ եմ գործել: Ես չէի ցանկանում, որ ամեն ինչ այսպես ավարտվեր: Ներողություն եմ խնդրում երկրպագուներից»: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |