Վ.Աթանեսյան. Լոս Կաբոսի հայտարարությունն ու հանդիպումը Փարիզում կապված են ՀՀ ու Ադրբեջանի նախագահների հանդիպման նախապատրաստման հետ

Վ.Աթանեսյան. Լոս Կաբոսի հայտարարությունն ու հանդիպումը Փարիզում կապված են ՀՀ ու Ադրբեջանի նախագահների հանդիպման նախապատրաստման հետ

PanARMENIAN.Net - ԱՄՆ, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների մեքսիկական Լոս Կաբոսում արված հայտարարությունը ղարաբաղյան կարգավորման մասին կապված է երեկ Փարիզում կայացած ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հետ, գտնում է ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Նա նշել է այն հանգամանքը, որ առաջիկա ամիսներին ԵԱՀԿ ՄԽ համանախագհները կայցելեն տարածաշրջան:

«Շատ զգուշավոր կարող եմ ենթադրել, որ այդ ամենը կապված է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման կազմակերպման հետ, հատկապես հաշվի առնելով համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը»,-ասել է նա PanARMENIAN.Net ի թղթակցին:

G-20-ի շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Բարաք Օբաման ու Ֆրանսուա Օլանդը համատեղ հայտարարություն են ընդունել ղարաբաղյան կարգավորման մասին:

Նախագահների հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Մենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիրների նախագահները միասնական ենք ղարաբաղյան կարգավորման խաղաղ կարգավորմանը հավատարիկմ լինելու հարցում:

Հակամարտության կողմերը այլլևս չպետք է հետաձգեն կարևորե որոշումների կայացումը, որոնք անհրաժեշտ են տևական ու խաղաղ կարգավորման համար: Մենք ափսոսում ենք, որ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները վճռական քայլեր չեն ձեռնարկել, որոնց կոչ էին անում մեր երկրները2011թ. մայիսի 26-ին Դովիլում ընդսունած մեր համատեղ հայտարարության մեջ:

Այնուամենայնիվ, արդեն ձեռք բերված առաջընթացը պետք է խթան հանդիսանա աշխատանքը շրջանակային պայմանագրի վրա ավարտելու համար, որը կտանի դեպի համապարփակ խաղաղության ապահովում:

Մենք կոչ ենանում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին կատարել համաձայնեցումն «արագացնելու» պարտավորությունը, հիմնված ղարաբաղյան կարգավորման հիմնական սկզբունքների վրա, որոնք առկա են 2012թ. հունվարի 23-ի Սոչիի հայտարարության մեջ: Հաստատելով իրենց քաղաքական կամքը՝ նրանք պետք է զերծ մնան մաքսիմալիստական դիրքորոշումներից բանակցություններում, պահպանել 1994թ. հրադադարի մասին համաձայնագիրը և խուսափել թշնամական հռետորության լարվածության աճից: մենք կոչ ենք անում նախագահների ղեկավարվել Հելսինկյան եզրափակիչ ակտի սզկբունքներով՝ մասնավորապես, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականության, ժողովրդների հավասարության ու ինքնորոշման իրավունքի սպաբունքների, ինչպես նաև 2009թ. Աքվիլայում և 2010թ. Մուսկոկայում արված հայտարարություններում սահմանված կարգավորման որոշակի տարրերով:

Ռազմական ուժի կիրառումը չի հանգեցնի հակամարտության կարգավորման, այլ միայն կերկարացնի տառապանքներն ու արհավիրքները, որոնց տասնմայակներ շարունակ ենթարկվում են ժողովրդները, որ ապրում նեն այդ տարածաշրջանում: Միայն խաղաղ կարգավորումը բանակցությունների միջոցով թույլ կտա դուրս գալ ստեղծված վիճակից ու անվտանգ ապագա ու բարգավաճում ապահովել տարածաշրջանի համար:

Մեր երկրները կշարունակեն սերտորեն աշխատել կողմերի հետ: Մենք կոչ ենք ոնւմ նրանց լիովին օգտագործել միջնորդական աջակցությունը, որ առաջարկում են Մինսկի խմբի համանախագահները: Սակայն, վերջնական արդյունքում խաղաղության ճակատագիրը կախված կլինի փոխըմբռնման հիման վրա համաձայնության գալու կողմերի պատրաստակամությունից, ոչ թե միակողմանի առավելությունների ձեռք բերման ճանապարհով, և այն բարիքի ընդհանուր գիտակցումից, որը խաղաղությունը կբերի նրանց ժողովրդներին ու ապագա սերունդներին»:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---