Սիրիայի, Իրանի, ՌԴ և Չինաստանի 90 հազին զինծառայողներ կմասնակցեն զորավարժություններին Սիրիայի ափերի մոտ![]() 19 հունիսի 2012 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Սիրիան, Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը մոտակա շաբաթների ընթացքում համատեղ զորավարժություններ կանցկացնեն Սիրիայի ափերի մոտ, հաղորդում է Fars իրանական գործակալությունը` հղում կատարելով տեղեկացված աղբյուրներին: Համաձայն գործակալության` ցամաքային և ծովային զորավարժություններին կմասնակցեն 90 հազ. զինվորականներ 4 երկրներից, և զորավարժությունների ընթացքում կգործարկվի 400 թռչող սարք և 1000 տանկ: Սիրիան ծրագրում է նաև զորավարժությունների ժամանակ թեստավորել ցամաք-օդ հրթիռներն ու ՀՕՊ համակարգերը: Աղբյուրները հաղորդել են, որ Եգիպտոսը Չինաստանի 12 ռազմանավերին թույլ կտա անցնել Սուեզի ջրանցքով` հավելելով, որ նավերը պետք է Սիրիայի սահմանին հասնեն մոտակա 2 շաբաթվա ընթացքում: Ռուսական ատոմային սուզանավերը, ավիակիրներն ու ականակիրները, ինչպես նաև իրանական ռազմանավերը Սիրիայի ափերին կհասնեն գրեթե նույն ժամանակ:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |