Լարվածությունը Թուրքմենստանի ու Ադրբեջանի միջև աճում է. Աշխաբադը սպառնում է Բաքվին «համարժեք պատասխանով»![]() 19 հունիսի 2012 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում Թուրքմենստանի դեսպանատունը տարածել է Թուրքմենստանի ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի ԱԳՆ Թուրքմենստանի դեսպանին կանչելու առնչությամբ: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, դեսպանատան հայտարարության մեջ ասվում է. «Դեռևս 2012թ. հունիսի 16-ին ադրբեջանական կողմին պաշտոնապես, այդ թվում նաև դիվանագիտական նոտայի միջոցով, վճռական բողոք է հայտնվել Կասպից ծովում գիտահետազոտական աշխատանք իրականացնող քաղաքացիական նավի դեմ ադրբեջանական սահմանապահ ծառայության կողմից հակաիրավական գործողությունների կապակցությամբ»: Թուրքմենստանի ԱԳՆ ընդգծել է, որ «նման գործողությունների շարունակության դեպքում համարժեք պատասխան կտրվի»: Նախօրեին Ադրբեջանում Թուրքմենստանի դեսպան Տոյլի Կոմեկովը հրավիրվել էր Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան ասվել է, որ թուրքմենական կողմը հետազոտություններ է անցկացնում «Քյապազ» հանքավայրում, որը գտնվում է երկու երկրների հատվածների հարակից մասում՝ խախտելով 2008թ. ստորագրված պայմանավորվածությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |