Լեհական ոստիկանությունը EURO-2012-ի մեկնարկից ի վեր 515 մարդ է բերման ենթարկել19 հունիսի 2012 - 20:44 AMT PanARMENIAN.Net - Լեհական ոստիկանությունը Եվրոպայի ֆուտբոլի առաջնության մեկնարկից ի վեր զանազան իրավախախտումների համար 515 մարդ է բերման ենթարկել, երեքշաբթի օրը հայտնել է Լեհաստանի ՆԳ նախարար Յացեկ Չիխոցկին: Նախարարի տվյալների համաձայն` բերման ենթարկվածներից 362-ը Լեհաստանի քաղաքացիներ են, 153-ը` օտարերկրացիներ` առավելապես Ռուսաստանի քաղաքացիներ: Լեհերի մեծ մասը բերման է ենթարկվել հունիսի 12-ի անկարգություններից հետո: Այդ ժամանակ բերման էին ենթարկվել նաև ավելի քան 20 ռուսներ, սակայն հիմնական մասը ոստիկանությունում է հայտնվել հունիսի 16-ին` Ռուսաստան – Հունաստան հանդիպումից առաջ: Ներկա պահին նրանցից յոթը շարունակում են հսկողության տակ մնալ: Բերման ենթարկվածներից մոտ 90-ը արագացված կարգով դատապարտվել են: Երկու ռուսներ կռիվների համար երկու և երեք ամսվա ազատազրկման են դատապարտվել, մնացածներն ազատ են արձակվել կամ էլ տուգանվել կամ պայմանական ժամկետի դատապարտվել: Ինչպես նշել է Վարշավայում ՌԴ դեսպանատան մամլո քարտուղար Մարիա Չեկալևա-Դեմիդովսկայան, դիվանագիտական առաքելությունը պատրաստ է դատապարտված ռուսներին ազգականներից լիազորություններ ստանալուց հետո փաստաբանների օգնություն տրամադրել բողոքարկման համար:
Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |