Ըստ АТР կանոնների Դավիթ Նալբանդյանին նոր տուգանքներ ու որակազրկում է սպառնում![]() 19 հունիսի 2012 - 16:43 AMT PanARMENIAN.Net - АТР-ն կշարունակի Լոնդոնի Queen’s Club մրցաշարի եզրափակչում Դավիթ Նալբանդյանի զանցանքի հետաքննությունը: Միանգամայն հավանական է, որ թենիսիստը կարող է նոր պատիժ կրել: Նալբանդյանը կոտրել է գովազդային վահանակն ու վնասել գծային մրցավարի ոտքը, հաղթանակն անմիջապես շնորհվել է նրա մրցակից Մարին Չելիչին: Դրանից հետո թենիսիստը քննադատել է АТР ղեկավարությանը՝ նշելով, որ այն շատ հարցերում ընտրության իրավունք չի տալիս խաղացողներին: Թենիսիստը տուգանվել է առավելագույն՝ 12 560 դոլարով, ինչպես նաև զրկվել է բոլոր վականիշային միավորներից ու դրամական պարգևից, որ վաստակել էր Queen’s Club-ում: Ինչպես նշում է АТР ներկայացուցիչը, թենիսիստի վարքագիծը վերջին 12 ամիսներին հաշվի կառնվի նրա գործի քննության ժամանակ: Պարգևատրման արարողության ժամանակ Նալբանդյանը ներողություն է խնդրել իր արարքի համար: Այս տարվա սկզբին Նալբանդյանը Australian Open-ում տուգանվեց 8 000 դոլարով՝ Ջոն Իսներից պարտություն կրելուց հետո ջրով մրցաշարի աշխատակիցներից մեկին ցողելու համար: Ինչպես հայտնում է ATP ներկայացուցիչը, թենիսիստի վարքը վերջին 12 ամիսներին հաշվի կառնվի նրա գործի քննության ժամանակ: Ամեն դեպքում Նալբանդյանն այնուամենայնիվ կմասնակցի Ուիմբլդոնին, նույնիսկ որակազրկման դեպքում թենիսիստի բողոքարկումը կհետաձգի դրա իրագործումը, բացի այդ, ATP մրցաշարերում մարզիկների որակազրկման միասնական կանոն չկա: Բացի այդ, երկուշաբթի Սքոթլանդ Յարդի ներկայացուցիչը հայտարարել է, որ Լոնդոնի ոստիկանությունը բողոք է ստացել, որի համաձայն Նալբանդյանին մեղադրում են մրցավարին միտումնավոր ֆիզիկական վնաս հասցնելու մեջ: Ներկայումս հետաքննությունը շարունակվում է, ընդ որում բողոքի հեղինակի անունը չի հրապարակվում, հայտնում է gotennis.ru-ն: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |