Ռուբեն Բաբայանը կարծում է, որ ոստիկանությունը կապ ունի մարմնավաճառների բիզնեսի հետ![]() 19 հունիսի 2012 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Երևանի Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը կարծում է, որ մարմնավաճառությունը մեր երկրում շատ ավելի խորը արմատներ ունի, քան ուղղակի երկու կողմերի հարաբերություններն են: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց նա, նշելով , որ ըստ իրեն, հարցին խառնված են այլ ուժեր, որոնց ձեռնտու է, որ երևույթը չկանխվի: Բանախոսը նշեց, որ երևույթի տարածվածության համար մեղավոր են բոլոր այն ուժերը, որոնք ունեն հնարավորություն կանխելու այն, սակայն չեն կանխում` ինչ –ինչ շահերից ելնելով: Նա կարծում է, որ վերոնշյալ խնդրին «խառնված է» նաև ոստիկանությունը. «Ես տեսել եմ տեսագրություն, որտեղ ոստիկանություն էին բերել մարմնավաճառի և որոշակի գործողություններ էին անում նրա հետ»: Ասուլիսի մյուս բանխոս ճարտարապետ Լևոն Իգիթյանը կարծում է, որ երևույթի վերացման միակ ձևն այն է, որ հասարակությունը ստեղծի մի մթնոլորտ, որտեղ հնարավոր չլինի զբաղվել մարմնավաճառությամբ. «Պետք է «դիսկոմֆորտ» լինի նրանց գործունեության համար, օրինակ, փողոցները մինչև ուշ ժամերը լուսավորված լինեն»: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |